Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քաղաքային իշխանությունը քանդող պոպուլիզմի ՔՊ-ական վառ էլեմենտ է

Քաղաքային իշխանությունը քանդող պոպուլիզմի ՔՊ-ական վառ էլեմենտ է
24.07.2025 | 11:27

Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել քանդել «անօրինական» ավտոտնակները, խաղողի թարմաների համար կոնստրուկցիաները, որոնք ևս պոտենցիալ ավտոտնակ են դիտարկվում։

Մի խոսքով «բարեկարգում» են Երևանի բակերն ու միլիոններ ծախսում այդ գործընթացի վրա։

Քանդում են ու տեղը կառուցում բարձրահարկ շենքեր։ Այդ շենքերում բնակարաններ գնողին էլ վարկ, հիպոթեկ և այլ տեսակի պարտքով՝ մեծ, չէ մեծ չէ, կռախաբոռ տոկոսներով, փող են տալիս նաև այն բանկերը, որոնք կապ ունեն քաղաքպետ Ավինյանի հետ։

Քանդում են «ապօրինի» շինությունները, որոնք դեռ 1980-ականներից, կամ ավելի վաղ էին կառուցվել և կտրում են «ոջլոտ» ու «ծերացած» ծառերը, տեղը տնկում են ծառեր, որոնք աճեցվել են Ավինյանի անվան հետ կապվող տնկարաններում։

Հա ու այդ նոր տնկածներն էլ ոչ տեսակով են համապատսխանում Երևանի կլիմային, ոչ էլ ձև ունեն կպնելու, կամ կպնելուց հետո օգնել քաղաքի փոշուց, ծանր մետաղներով, վտանգավոր գազերով հագեցած օդը մաքրելուն։

Մի խոսքով, քաղաքային իշխանությունը քանդող պոպուլիզմի ՔՊ-ական վառ էլեմենտ է։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ